Տեր Վարդան քահանա Ներսիսյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին
Մայակովսկու Սուրբ Գևորգ և Արամուսի Սուրբ Հակոբ եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին:
«Ես՝ Տեր Վարդան քահանա Ներսիսյանս, հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, միանում եմ առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»,- գրել է նա սոցցանցի իր էջում։
