Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել գլխավոր տնօրենին
Հոկտեմբերի 31-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրման նամակն է հանձնել ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին։Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, պաշտոնական արարողության ավարտից հետո ՀՀ մշտական ներկայացուցիչ Վ․Բիյագովը և ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆ․ Արիասը մտքեր են փոխանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը Հայաստանի անդամակցության, Կազմակերպության գործունեության, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման վերաբերյալ։
Երկուստեք ընդգծվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության նշանակալի դերը` որպես Քիմիական զենքի արգելման կոնվենցիան կիրարկող մարմին, որի համար 2013թ․ Կազմակերպությունն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
