Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով. Գալյան

Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով:

Այդ մասին դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավելի դատապարտյալ ունենք, քան կալանավորված անձ:

Վերջին 5 տարվա ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել:

Մշտապես կալանավորվածների թիվը եղել է ավելի մեծ, քան դատապարտյալ անձանց թիվը: Սա շատ մեծ, դրական ցուցանիշ ենք համարում:

Հույս ունենք, որ առաջիկայում՝ պրոցեսների արագացմամբ պայմանավորված, այս թվի տարբերությունը շատ ավելի մեծ կլինի՝ հօգուտ դատապարտյալների»,- ասաց նա:

You may also like...