Թորոսյանը ՄՍԾ Արարատի, Մասիսի, Արտաշատի և Վեդու տարածքային կենտրոններում հետևել է մատուցվող ծառայություններին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Միասնական սոցիալական ծառայության Արարատի, Մասիսի, Արտաշատի և Վեդու տարածքային կենտրոններ։

615787968_1301985831973231_2502075909148331090_n.jpg (477 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, վերջիններս շրջել են կենտրոններում, հետևել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, խորհրդատվության և աջակցությունների տրամադրման գործընթացին։

615332356_1301985855306562_1252359849225341215_n.jpg (473 KB)

Կենտրոնների աշխատակիցների հետ զրույցում նախարար Թորոսյանը կարևորել է կենսաթոշակների և պետական նպաստների անկանխիկ ստանալու գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները, քաղաքացիների կայուն և երկարաժամկետ աշխատանքի ձեռքբերման, զբաղվածությանը խթանող ծրագրերի առավել ակտիվ հանրայնացումը։

614734326_1301985761973238_4113106545198680677_n.jpg (376 KB)615456499_1301985871973227_1435861388023476971_n.jpg (513 KB)

Նախարարը հանձնարարել է աշխատակիցներին ամենօրյա ռեժիմով քաղաքացիներին տեղեկացնել կենսաթոշակների ու նպաստների վճարման տեսակն անկանխիկի փոխելու տարբերակները, ակտիվացնել ու զարգացնել գործատու-աշխատանք փնտրող կապը՝ նպաստելով նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։

612718382_1301985878639893_6643270838760441745_n.jpg (557 KB)

You may also like...