Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները մինչև հակակառավարական ցուցարարների դեմ ուժի կիրառման դադարեցումը։
Թրամփը դիմելով ցուցարարներին՝ նրանց պայքարը շարունակելու կոչ է արել՝ հավելելով, որ օգնությունը ճանապարհին է:
ԱՄՆ նախագահը նաև խոստացել է օգնել և Իրանը կրկին մեծ դարձնել:
