Reuters-ը հաղորդում է Իրանում 2000 մահվան դեպքերի մասին

Երեքշաբթի իրանցի պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մահացել է մոտ 2000 մարդ:

Նա ասել է, որ այդ թիվը ներառում է ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ անվտանգության ուժերին:

BBC-ն ներկայումս չի կարողացել ստուգել այդ պնդումները, քանի որ արտասահմանյան լրատվամիջոցներին, այդ թվում՝ BBC-ին, արգելված է աշխատել Իրանում, որոշ րատվամիջոցների թույլատրվել է գործել խիստ սահմանափակումներով:

Ավելին, Իրանի իշխանություններն ամբողջությամբ անջատել են համացանցը երկրում:

Երեքշաբթի ԶԼՄ-ները հրապարակել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Նա կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը և վստահեցրել է, առանց մանրամասնելու, որ օգնությունը ճանապարհին է:

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...