Հայաստանը շարժվում է տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղ զարգացման ճանապարհով. Պապոյան
«Նշեցի, որ երեկ կնքված փաստաթուղթը ևս մեկ անգամ հաստատում է՝ Հայաստանը շարժվում է տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղ զարգացման ճանապարհով, և այդ պայմաններում մեր անելիքներն էականորեն տարբերվում են նախորդ տարիներից։
Առաջիկա փուլում գերակա են լինելու տնտեսության աճը, մրցունակության և արտադրողականության բարձրացումը՝ լիովին համահունչ հաստատված խաղաղության օրակարգին։
Խորհրդակցության ավարտին տվել եմ համապատասխան հանձնարարականներ՝ ծրագրերի արդյունավետ իրականացման և համակարգված աշխատանքի ապահովման ուղղությամբ»,- գրել է Պապոյանը։

