ՀՀ-ն Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ցմահ դատապարտված երկու քաղաքացի
2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ Շխերին Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»,- ասվում է հաղորդագրությունում:
