«Իր խոսքերն են, որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին

Պինդ, լավ տրամադրությամբ է, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Ադրբեջանից Հայաստանին փոխանցված Վագիֆ Խաչատրյանին «Նորք-Մարաշ» ԲԿ-ում տեսակցելուց հետո։

«Գիտենք, որ ուներ նաև քրոնիկ վիճակ՝ սրտային, և մենք պետք է որոշակի հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի մասով, վստահ լինելով, որ լավագույն հսկողության տակ է։

Խոսեցինք, շփվեցինք, տրամադրությունը լավ է, վիճակը լավ է։ Երջանիկ է, ուրախ է և իր խոսքերն էին, որ Հայաստանում եմ՝ լավ եմ»,-նշեց նախարարը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին:

You may also like...