ԱՍՀ նախարարն այցելել է Միասնական սոցիալական ծառայության՝ Շիրակի մարզի տարածքային կենտրոններ
Նախարարը շրջել է տարածքային կենտրոններում, հետևել քաղաքացիների սպասարկման, խորհրդատվության տրամադրման և դիմումների ընդունման գործընթացին։
Այցի ընթացքում քննարկվել են աշխատանքային գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։
Արսեն Թորոսյանը շեշտել է, որ տարածքային կենտրոններ այցելող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա լիարժեք խորհրդատվություն և մանրամասն տեղեկատվություն իրեն հետաքրքրող ոլորտային հարցերի վերաբերյալ։
Նա նաև հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքներ իրականացնել զբաղվածության պետական ծրագրերի իրազեկման ուղղությամբ և աջակցել քաղաքացիներին կայուն աշխատանք ունենալու հարցում։

