636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025-ին վճարած մաքսատուրքի գումարը. ՊԵԿ
636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025 թ․ վճարված մաքսատուրքի գումարը: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:«Համապատասխան տրանսպորտային միջոցների ցանկը Պետական եկամուտների կոմիտեն արդեն հրապարակել է՝ https://src.am/am/getNews/1340/:
Մաքսատուրքի գումարները հետ ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել secretariat@petekamutner.am հասցեին՝ մինչև այս տարվա հունվարի 31-ը ներառյալ։
Դիմում կարող է ներկայացնել միայն հայտարարատուն՝ նշելով իրեն պատկանող բանկային հաշվեհամարը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 2026 թվականի փետրվարի 1-ի դրությամբ չներկայացված դիմումների քանակի հիման վրա Կոմիտեն կհրապարակի նոր ցանկ, որում չեն ընդգրկվի արդեն իսկ հրապարակված տրանսպորտային միջոցները։
Այսինքն՝ սահմանված 636-ից, պայմանականորեն, 100 դիմում չներկայացնելու դեպքում կհրապարակվի 100 նոր տրանսպորտային միջոցների ցանկ՝ պահպանելով ժամանակագրական հերթականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում:
