Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել «Երևան–Կենտրոն» ՔԿՀ․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր:

Կիրառվել էր տնային կալանք և գրավ:

You may also like...