Դեսպան Մակունցը սենատոր Ֆեթերմանի հետ քննարկել է Հայաստանի անվտանգության առկա մարտահրավերների հաղթահարման գործում ԱՄՆ դերակատարությունը
Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ջոն Ֆեթերմանի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման գործում ԱՄՆ դերակատարությունը։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է խարսխվի տարածաշրջանի խաղաղությունը։ Ընդգծվել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ որևէ սպառնալիքի անթույլատրելիությունը։
