Author: admin

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նորանշանակ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին:...

Պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել...

ՀՀ ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան...

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Հուլիսի 25-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների...

Գնել Սանոսյանն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաուլո Սպանտիգատի հետ։ Վերջինս ավարտում է իր...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իտալիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լևոնյան վարժարանում հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել...

ՄԻՊ ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում ներկայացրել է ԵԽ-ի և ՀՀ միջև համագործակցության փորձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն: Նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Սուրբ Ղազար կղզի, հանդիպել Մխիթարյան միաբանության...

Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին. կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի...

Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի կողմից ընթացիկ տարվա գործունեությունն և իրականացվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Արարատի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ...

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին...

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից...

Լիսաբոնում տեղի է ունեցել Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հուլիսի 14-ին պաշտոնական այցով Լիսաբոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին...

Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) տնօրեն Ջոն Ալլելոյի գլխավորած պատվիրակությանը

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 13-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) տնօրեն Ջոն Ալլելոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Անի...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել...

Լաչինի միջանցքի վերաբերյալ ԱՄԴ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը և...

Նախատեսվում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ՀՀ առողջապահության նախարարության եւ բժշկական ասոցիացիաների փոխհարաբերությունները. Նարեկ Զեյնալյան

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ՀՀ առողջապահության նախարարության եւ բժշկական ասոցիացիաների փոխհարաբերությունները. նշել...

Միջազգային գործընկերներից ակնկալում ենք շարունակական աջակցություն ու կոնկրետ քայլեր. Ալեն Սիմոնյանը՝ Բրունո Ռըտայոյին

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյին: «Մենք բարձր ենք գնահատում 2020 թվականից ի վեր...

Վարչապետը Երևանում ներկա է գտնվել Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար...

ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետական բյուջեի նախագծով նախնական կհատկացվի շուրջ 334 մլրդ դրամ. Ժաննա Անդրեասյան

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով...

Նախատեսվում է պատասխանատվություն ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում

««ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքների փաթեթի  նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական...

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցչին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Մինասյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վայգանդին այցելության համար՝ նշելով,...

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Ողջունելով ներկաներին՝...

ՄԻՊ-ը Վլադիմիր Շկոլնիկովի հետ քննարկել է սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 7-ին, ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին։...

Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքարել խաղամոլության աճի դեմ

Մեր օրերում խաղամոլության տարածումը շարունակվում է, եւ խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ են փնտրում խաղալու համար: Նախորդ օրենսդրական կարգավորումներից մեկով անկանխիկ եղանակով, այսինքն` բանկային...

Արցախում Հայաստանի բանակ չկա ևս մեկ անգամ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված...

Հայաստանի գլխավոր դատախազը մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 8-րդ նիստին

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին Եկատերինբուրգում մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական ​​խորհրդի 8-րդ նիստին և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի արդի...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենինն՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության և...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին ու Քարոլին Մուգարին և Ամերիկայի հայկական համագումարի...

ԱԽ քարտուղարը մեկնում է ԱՄՆ. հանդիպումներ են նախատեսված Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Այցի ընթացքում նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության...

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի...

Գրիգոր Մինասյանն ընդունել է Իրանի դեսպանին. քննարկվել են հայ-իրանական իրավական ոլորտում գրանցած արդյունքները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում...

Աննա Վարդապետյանը և Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. հունիսի 29-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել...

Կառավարությունը 18,9 մլրդ դրամ կհատկացնի 47.3 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման համար

Կառավարությունը հերթական գումարը կհատկացնի հանրապետության ճանապարհների վիճակի բարելավման նպատակով՝ 2023 թվականի հիմնանորոգման ծրագրերով նախատեսված 24 ճանապարհահատվածի և մեկ տրանսպորտային օբյեկտի աշխատանքները շարունակելու կամ սկսելու համար։ Որոշմամբ...

Հուլիսի 1-ից կենսաթոշակները կբարձրանան. նվազագույն չափը սահմանվում է 36 000 դրամ՝ 31 600-ի փոխարեն

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար նախադրյալներ ստեղծելու նպատակով: Որոշմամբ...

ԵԽԽՎ բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը խոսել է հունիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի...

ՊԵԿ նախագահը Թբիլիսիում մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ամենամյա ընդհանուր համաժողովին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը, հունիսի 27-ից 29-ը, Թբիլիսիում մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) ամենամյա գլխավոր միջոցառմանը՝ ՀՄՆԿ 27-րդ Ընդհանուր...

Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի, Ջեյք Սալիվանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանի ԱԳ...

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝...

Վարչապետն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլին: Վարչապետը կարևորել է Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև սերտ համագործակցությունն ու դրա հետագա զարգացումը:...

Թագուհի Թովմասյանն ու Բունդեսթագի պատգամավորը անդրադարձել են արցախահայերի անվտանգության ապահովման ու ինքնորոշման իրավունքի ճանաչմանը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելերբերգի գլխավորած պատվիրակության հետ: Հանձնաժողովի...

ՀՀ ՏԿԵ նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն...

ԿԳՄՍ նախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Ֆրանսիայում և ՀՀ-ում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ԺաննաԱնդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ...

ՄԻՊ-ի մասնակցությամբ քննարկվել են խոշտանգումների դեպքերի և դրանց կանխարգելման հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ հունիսի 26-ին, կազմակերպել է խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկում. նպատակն էր բարձրաձայնել քրեական արդարադատության համակարգում խոշտանգման, վատ վերաբերմունքի դեպքերի քննության...

ՊԵԿ նախագահը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ

Հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջանների շրջանակում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի...

Բրատիսլավայում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, հունիսի 22-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության...

Կարևոր փոփոխություն է Վերին Լարսի անցակետում անցուղիների ավելացումը․ Մհեր Գրիգորյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է նաև Վերին Լարսի անցակետին, ուղևորափոխադրումների հետ էլ կապված նորություններին: «Հաճույքով արձանագրում ենք, որ մեր երկարատև խոսակցությունը ՌԴ-ի մեր գործընկերների հետ բերել...

Հայաստանում աշխատավարձերը շարունակական բարձրանում են․ Փաշինյան

Հայաստանում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրել։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել վիճակագրական վերջին տվյալները։ «Կարևոր եմ համարում կառավարության նիստում հրապարակել Հայաստանում գրանցված...