Author: news

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արավուսի և Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում...

Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացումը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներն ապրիլի 8-ին հանդիպել են Եվրոպական միության խորհրդի...

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ (185+216) արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության 102 կգ քաշայինների պայքարում:...

Արմեն Գրիգորյանը Հենրիկ Լենդերհոլմի հետ քննարկել է Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման օրակարգը

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի Ազգային անվտանգության խորհրդական Հենրիկ Լենդերհոլմի հետ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, կողմերը քննարկել են...

Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով. Միրզոյան

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը։ Ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է...

Պետք է անել ամեն բան, որպեսզի խաղաղությունը հաստատվի հնարավորինս շուտ և լինի հարատև. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 8-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպման սկզբում ԱԺ...

Վարչապետն ընդունել է ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին

Վարչապետն ընդունել է Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն...

Ապրիլի 9-ին գումարվող հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց

Ապրիլի 8-ին Ազգային ժողովի խորհուրդը գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի...

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ դառնալ. Պեյչինովիչ Բուրիչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին: Վարչապետը ողջունել է տիկին Բուրիչի այցը Հայաստան և կարևորել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը: Հանդիպմանն...

Արմեն Գրիգորյանը և Քրիստիան Դանիելսոնը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ:...

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է. դատարանը խստացրել է պատիժը

2024 թվականի ապրիլի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները...

Նարեկ Մկրտչյանը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Humanitarian Aid Relief Trust (HART) բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են...

Կապանի էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ապրիլի 8-ին՝ ժամը 14:13-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։ Դեպքի վայր...

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպումը կայացել է...

Մետրոպոլիտենում շարժակազմերի մոտենալու մասին քաղաքացիները կիրազեկվեն հետհաշվարկով աշխատող ժամատախտակներով

Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով մետրոպոլիտենում շարժակազմերի մոտենալու մասին քաղաքացիները կիրազեկվեն հետհաշվարկով աշխատող ժամատախտակներով: Երևանյան 28 փողոցների վերգետնյա մալուխները փուլ առ փուլ անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ...

Բաղրամյան պողոտան ու Կիևյան փողոցն ամբողջությամբ մաքրվել են մեծ տեղեկատու դաշտով վահանակներից

2023-ի ապրիլին Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում: Անցած մեկ տարում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ: Նախագծով մեծ...

Կարդիականացվի Մայր Հայաստան հուշարձանի գեղարվեստական լուսավորությունը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կունենա գեղարվեստական լուսավորություն: Նախագիծը դեռևս մշակման փուլում է: Կարդիականացվի նաև Մայր Հայաստան հուշարձանի գեղարվեստական լուսավորությունը:

Երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք

Ապրիլի 7-ին` տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան...

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին` ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...

Անահիտ Մանասյանն ապրիլի 7-ին այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ուղեկցությամբ ապրիլի 7-ին այցելել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, նպատակն էր շնորհավորել ազատությունից զրկված...

Անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն...

Զորամասերից մեկում հյուրընկալվել են Ռոբերտ Ամիրխանյանը, Էդուարդ Թոփչյանը, Նորայր Նազարյանը

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հյուրընկալվել են կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր...

Ադրբեջանի ԶՈՒ-ն Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից...

Պաշտպանի աշխատակազմը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակոցների առնչությամբ մշտադիտարկում և փաստերի հավաքում է իրականացնում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 6-ին ահազանգեր են ստացվել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու առնչությամբ։...

Ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ. ՀՀ ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային...

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարվել է. պետությանը կվերադարձվի շուրջ 11 մլն դոլար

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես պետությանը պատճառված վնասի հատուցում՝ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության կարգով բռնագանձել...

Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:  Մասնավորապես,...

Համայնքի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի կողմից առերևույթ պաշտոնեական անփութության հետևանքով Գեղամավան համայնքին պատճառվել է 2․790․000 դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  2016թ․ դեկտեմբերից...

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին...

Պարույր Հովհաննիսյանը ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ երևանյան գերասենյակի ղեկավար նշանակելու մասին Եվրոպայի խորհրդի...

ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է «Եվրաջասթի» հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը

Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:...

Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է

2024 թ. ապրիլի 1-ին՝ ժամը 15:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու ակնհայտորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով...

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի

Ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։ «Նախատեսվում...

Հաջակցություն Հայաստանի դիմակայունությանը. ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի...

Երևանի համայնքային խնդիրների լուծմանը միտված վարկային համաձայնագիրը ստացել է դրական եզրակացություն

«ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին. այն Կառավարության երաշխավորությամբ վարկ է Երևանի համայնքային...

Աջափնյակում, դատարանի շենքի մոտ կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան․ 40-ամյա տղամարդը կալանավորված է

Ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կատարված սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն կրելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ հայտնում են ՔԿ-ից:...

Սուրեն Պապիկյանն ընդունել է Սարգիս Իզմիրլյանին

 Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին: Այդ մասին հայտնում են...

ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին. Սամանթա Փաուեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի...

Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կողմից այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գ․ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան...

Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտության մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների...

Հայաստանի և Ֆրանսիայի նոտարական մարմինները քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության...

Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով

Համաժողովին կմասնակցեն և ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը։ Այդ մասին հայտնում են...

ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով հատկացվել է 116,6 մլն դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 116 մլն դրամ 580 հազար դրամ գումարի չափով:...

Վահագն Խաչատուրյանը Տիգրան Իզմիրլյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով

Հանրապետության նախագահի հրամանագրով Տիգրան Իզմիրլյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանձնելով բարձրագույն պարգև նրա որդի, Սարգիս Իզմիրլյանին, նշել է. «Մեր...

Կներվեն ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները

Կառավարությունն ընդունել է «Ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին» որոշում: Հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նշել. «ՀՀ ԱԺ-ի...

Կմշակվեն ազգային ստանդարտներ, կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է 2024 թ. Պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների...

Կարևորում ենք Ֆրանսիայի ներդրումը նաև որպես ԵՄ անդամի. Անի Բադալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանություն է տարածել ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների: Հարց. Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն...

Կներդրվեն բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման և աջակցության տրամադրման կարգերը

Գործադիրը սահմանել է Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը: Հարցը ներկայացրել...