Տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է. Ալիևը՝ Թրամփի հետ հանդիպմանը
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել են Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահները:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Ալիևը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է, այն արտացոլվում է նաև երկու երկրի միջև առևտրային հարաբերությունների կարգավորման մեջ:
Նրա խոսքով՝ TRIPP նախագիծը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերում:
Անդրադարձ է կատարվել ԱՄՆ նախագահի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի կարևորությանը և նշանակությանը Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման, գործում:
