Նիկոլ Փաշինյանը Դավոսում կարճատև շփումներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ (լուսանկարներ)

Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, վարչապետը փոխգործակցության հնարավորություններն է քննարկել Schneider Electric ընկերության գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի, Dell Technologies ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Մայքլ Դելլի և գործարար Նուբար Աֆեյանի հետ։

62640_b.jpg (546 KB)62636_b.jpg (575 KB)62592_b.jpg (682 KB)62589_b.jpg (497 KB)62638_b.jpg (581 KB)

Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորությունները, ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:

62590_b.jpg (500 KB)62588_b.jpg (493 KB)62593_b.jpg (607 KB)62639_b.jpg (537 KB)62637_b.jpg (592 KB)

Ինչպես հայտնել էինք, Դավոսում «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցել և այն ստորագրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

You may also like...