Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի շինարարության միջազգային բաց մրցույթի հայտերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Ճանապարհային հատվածի կայուն և ներառական բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի շինարարության միջազգային բաց մրցույթին ներկայացված հայտերի բացման նիստը։
Ինչպես հայտնել է դեպարտամենտը, ներկայացվսծ հայտերը առաջիկայում կուսումնասիրվեն և կգնահատվեն գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։
Աշխատանքները ներառում են Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի՝ 27.1կմ երկարությամբ երկու երթևեկելի գոտով նոր ճանապարհի կառուցումը։
