Թրամփը երկու պահանջ է ներկայացրել Իրանին

Վերջին օրերին ԱՄՆ-ն բանակցություններ է վարել Իրանի իշխանությունների հետ և նախատեսում է շարունակել դրանք` ասել է Սպիտակ տան ղեկավարը Վաշինգտոնում «Մելանիա» վավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ` հայտնել է Reuters-ը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ներկայումս ունի «շատ մեծ, հզոր նավեր, որոնք ուղևորվում են դեպի Իրան»։

«Հիանալի կլիներ, եթե մենք ստիպված չլինեինք օգտագործել դրանք»,- ընդգծել է նախագահը։

Թրամփն իրանական կողմին երկու պայման է փոխանցել՝ միջուկային զենքի բացակայություն և ցուցարարների ոչ մի սպանություն։

ԱՄՆ նախագահը քննարկում է Իրանի դեմ գործողությունների տարբերակներ, այդ թվում՝ նրա ղեկավարության և անվտանգության ուժերի դեմ թիրախային հարվածները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...