Ռուսաստանը հարվածել է ծննդատանը և հանքագործների ավտոբուսին Ուկրաինայում

Ըստ վերջին տեղեկությունների՝ 16 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել, երբ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի հարավարևելյան Դնեպրոպետրովսկի մարզում հանքագործներին տեղափոխող ավտոբուսին:

«Հիվանդանոցում մնում է 14 մարդ, որոնցից 7-ի վիճակը ծանր է»,- սոցցանցում գրել է Դնեպրոպետրովսկի մարզային պետական վարչակազմի ղեկավար Ալեքսանդրա Գանժան։

Տարածաշրջանի իշխանությունները հայտնել են Զապորոժիեի ծննդատանը հասցված հարվածի մասին։

«Առնվազն 6 մարդ է վիրավորվել քաղաքի ծննդատանն ու բնակելի շենքին ռուսական դրոնների հարվածների հետևանքով»,- հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեոդորովը:

ՌԴ ՊՆ-ն հարձակումները չի մեկնաբանել:

You may also like...