Լիլիթ Մակունցն ու Քերոլայն Քոքսը տեսակետներ են փոխանակել տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակի վերաբերյալ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նոյեմբերի 8-ին դեսպան Մակունցը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։Դեսպանը երախտագիտություն է հայտնել տասնամյակներ շարունակ բարոնուհու կողմից ամբողջ աշխարհում իրականացվող մարդասիրական և քարոզչական աշխատանքի և հատկապես ժամանակակից հայոց պատմության ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար:
Հանդիպման մասնակիցները տեսակետներ են փոխանակել Հայաստանում և տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
