Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ընդլայնված կազմով հանդիպումից հետո շփումը նաև շարունակել են «դեմ առ դեմ» ձևաչափով։

Հանդիպումներն ավարտվել են:

ՀՀ կառավարությունը հրապարակել է հանդիպման ընթացքից լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ստորև:

479.jpg (163 KB)

Ինչպես հայտնել ենք, Աբու Դաբիում մեկնարկել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Հանդիպմանը հայկական կողմից ՀՀ վարչապետի հետ մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

480.jpg (138 KB)

Ադրբեջանական կողմից Ալիևի հետ միասին հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, երկրի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

481.jpg (153 KB)

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ սպասվում է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը։

482.jpg (190 KB)

You may also like...