ՀՀ ԱԺ նախագահը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 6-ին հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ:Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Սիմոնյանին ընդունել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում գործակցության հարցերից մինչև օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններ. հարցերը քննարկման օրակարգում էին։
Անդրադարձ է եղել դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:
Ալեն Սիմոնյանը հանդիպում էր ունեցել նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:


