Հայաստան է գալու հերթական համաշխարհային աստղը․ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ նախատեսում են Հայաստան բերել հերթական համաշխարհային աստղին։
Լրագրողների հարցին, թե ում մասին է խոսքը, նախարարն արձագանքել է.
«Կգա ժամանակը, կառավարությունը դրա մասին կհայտարարի։
Մենք պլանավորում ենք այսուհետ տարեկան մինչև երկու կամ ավելի համաշխարհային աստղ հրավիրել Հայաստան, ինչը զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է»։
Նա օրինակ է բերել Վրաստանին՝ նշելով, որ այդ ուղղությամբ երկիրը բավական հաջող է աշխատել։
Հարցին՝ արդյո՞ք արդեն բանակցություններ ընթանում են՝ նախարար Պապոյանը պատասխանել է՝ այո, սակայն խուսափել է անուններ նշել։
