Իրանը հնարավոր է համարել մինչև 60 տոկոս հարստացված ուրանից հրաժարվելը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին չի բացառել, որ Թեհրանը կարող է քննարկել ուրանի հարստացման մակարդակը 60%-ից իջեցնելու հարցը, եթե պատժամիջոցները վերացվեն:

Այդ մասին տեղեկացրել է Mehr լրատվական գործակալությունը:

Էսլամին լրագրողներին ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են տեխնիկական և միջուկային հարցեր՝ ավելի ընդհանուր քաղաքական հարցերի հետ մեկտեղ։

Կիրակի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ իրանական կողմը ԱՄՆ-ի հետ բանակցություններում մտադիր չէ համաձայնել ուրանի հարստացումից լիովին հրաժարվելուն:

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ՝ Օմանում, և կողմերը համաձայնել են շարունակել բանակցային գործընթացը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...