Իրանն ու Ռուսաստանը սկսել են համատեղ ռազմածովային զորավարժությունները

Մեկնարկում են Իրանի և Ռուսաստանի  համատեղ ռազմածովային զորավարժությունները։

Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ նշելով, որ համատեղ ռազմածովային զորավարժությունները տեղի կունենան Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում։

Հաղորդագրությունում նշվում է, որ «այս զորավարժությունները ցույց են տալիս երկու կողմերի հանձնառությունը՝ ամրապնդելու ծովային համագործակցությունը և պահպանելու տարածաշրջանում ծովային առևտրի անվտանգությունը»։

Հարկ է նշել, որ Իրանը նախկինում հայտարարել էր Հորմուզի նեղուցում ռազմական զորավարժությունների մասին։

You may also like...