World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանը արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» բարձր կոչմանը
Այս բարձր գնահատականը ևս մեկ անգամ ընդգծում է մեր հարուստ մշակութային ժառանգությունը, դարավոր պատմությունն ու ինքնատիպ արժեքները, որոնք ոգեշնչում են այցելուներին աշխարհի տարբեր երկրներից։
Շարունակենք միասին բացել նոր հորիզոններ և մեր պատմությունը ներկայացնել այնպես, որ այն դառնա ներշնչանքի, կապի և համատեղ փորձառության աղբյուր ամբողջ աշխարհի համար։

