ԵՄ-ն փետրվարի 23-ին կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջnցների նոր փաթեթը. Կայա Կալլաս

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը կընդունվի փետրվարի 23-ին՝ համայնքի երկրների արտաքին գործերի նախարարների նիստում: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Հաջորդ երկուշաբթի մենք նախատեսում ենք ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը»,- ասել է նա Կրակովում կայացած Եվրոպական հնգյակի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով:

Պատժամիջոցների միջոցառումները գործարկելու մտադրության մասին Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտնել է՝ չնայած Բրյուսելում ընթացող նիստերում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից տեխնիկական համաձայնեցման հետ կապված ակնհայտ խնդիրներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵՄ երկրների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ:

You may also like...