ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Վրաստանի խորհրդարանի անդամին ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ քայլերը

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին, որը Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ երկու երկրների երկխոսության ներկա մակարդակին, Արևելյան գործընկերության և այլ ձևաչափերի շրջանակում ընթացող փոխգործակցությանն ու հետագա քայլերին:

Զրուցակցի խնդրանքով նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարված քայլերը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու կարևորությանը:

You may also like...