FlyOne Armenia-ն Մասկատ-Երևան հատուկ չվերթ կիրականացնի

Ստեղծված արտակարգ իրավիճակի բերումով FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարում է, որ իրականացնելու է ՀԱՏՈւԿ ՉՎԵՐԹ` Մասկատ-Երևան երթուղով, որը կայանալու է 2026 թվականի մարտի 3-ին:

Այս մասին հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հռթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։

You may also like...