Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։

 Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

 Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։

Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

You may also like...