Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհակալություն հայտնել նրան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և շնորհակալություն հայտնել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար։

«Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում առաջնորդները հանդես են եկել ռազմական գործողությունների արագ դադարեցման և առկա սուր հակամարտության քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում Պուտինը և Ալիևը վերահաստատել են ռազմավարական գործընկերության և դաշնակցության սկզբունքների հիման վրա հետագա համագործակցության նկատմամբ իրենց հանձնառությունը։

You may also like...