Հնդկաստանը դեմ է ծովային ուղիների շրջափակմանը. Մոդին՝ Փեզեշքիանին
Հնդկաստանի վարչապետը և Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Հորմուզի նեղուցի հարցը:
Նարենդրա Մոդին շեշտել է՝ Հնդկաստանը, որը նեղուցով էներգակիրների մատակարարումների հիմնական շահառուներից է, դեմ է ծովային ուղիների շրջափակմանը:
Կողմերը նաև դատապարտել են տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները:
Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը չի ցանկանում կռվել հարևանների հետ:
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի պետությունների միջև տարաձայնություններից շահում է միայն Իսրայելը:
