Լիբանանում Իրանի դեսպանին «ոչ ցանկալի անձ» են հայտարարել

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունն Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին «ոչ ցանկալի անձ» է հայտարարել:

«Լիբանանը հետ է կանչում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի ագրեմանը և նրան անցանկալի անձ է հայտարարում»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Իրանի դեսպանը պետք է լքի Բեյրութը մարտի 29-ից ոչ ուշ:

Լիբանանը խորհրդակցությունների համար հետ է կանչել նաև Իրանում իր դեսպանին՝ մատնանշելով «Թեհրանի կողմից դիվանագիտական նորմերի խախտումը»:

You may also like...