Դեսպան Մակունցը սենատոր Ուայթհաուսի հետ քննարկել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Դեկտեմբերի 5-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Շելդոն Ուայթհաուսի հետ (դեմոկրատ-Րոդ Այլընդ)։ Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, դեսպանը սենատորին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերին առնչվող օրենսդրական նախագծերին և նամակներին աջակցելու և նախաձեռնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ԼՂ-ից բռնագաղթած անձանց հումանիտար աջակցության, ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
