Իրանը հայտնել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա գրոհի մասին

Իրանի զինվորականները թևավոր հրթիռներով գրոհել են ամերիկյան ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խմբի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

«CVN-72 («Աբրահամ Լինքոլն») ավիակիր խմբի դիրքը Հնդկական օվկիանոսում ենթարկվել է գրոհի, որի ընթացքում կիրառվել են մեծ հեռահարության թևավոր հրթիռներ», — ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։

You may also like...