Արաղչին Լավրովին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը հրադադարի խախտումների վերաբերյալ

Իսլամաբադում Իրանի հարցով հնարավոր բանակցություններին ընդառաջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները:

Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումների և Հորմուզի նեղուցի անօրինական շրջափակման վերաբերյալ։

«Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարը պահպանելու և դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը՝ կանխելու հետագա էսկալացիան և զինված բախումների վերսկսումը», — ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Սերգեյ Լավրովը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու Իրանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև փոխընդունելի համաձայնությունների ձեռքբերմանը։

Իրանական կողմն էլ հաստատել է պատրաստակամությունը՝ անելու հնարավորը՝ Հորմուզի նեղուցով ռուսական նավերի և բեռների անարգել անցումն ապահովելու համար։

You may also like...