Հայերի հետ միասին ոգեկոչում ենք 1915 թվականի Ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որն իրականացվել է 111 տարի առաջ»,- գրել է Օլիվիե Դըկոտինյին:

2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիան դարձավ առաջին խոշոր եվրոպական երկիրը, որը Ցեղասպանության ճանաչմանը տվեց օրենքի ուժ, իսկ 2019 թվականին Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:

You may also like...