Թրամփի նկարը՝ սահմանափակ թողարկմամբ անձնագրերի էջերին. անձնագրի թեման ԱՄՆ-ում էլ է պայթել. Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոր կենսաչափական անձնագրերի գույնի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին:

Նա նշել է, որ այս օրերին անձնագրերի թեման ակտուալ է նաև ԱՄՆ-ում:

«Թրամփի նկարն անձնագրերի էջերին.

Էս վերնագրերով էր երեկվա ԱՄՆ լրահոսը․ փաստորեն անձնագրային թեման ԱՄՆ-ում էլ է պայթել, իսկ դուք կարմիր գույնից եք բողոքում։

Այո, Թրամփը որոշել է սահմանափակ քանակությամբ (շուրջ 30 հազար) անձնագրեր հրապարակել ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։

Փաստորեն ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել»,- գրել է Աբրահամյանը:

You may also like...