Ծախված լրատվամիջոցներ, ձե՞ռք եք առնում. այո՛, վախեցնում եմ, բոլոր ընտրակաշառք վերցնողները պետք է ձերբակալվեն
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով իր հայտարարությունն այն մասին, թե արտերկրում բնակվող հայերը, եթե ընտրակաշառք են վերցրել և գալու են ՀՀ ընտրություններին մասնակցելու, Հայաստան հասնելուց հետո ձերբակալվելու են։
Ռուբինյանի խոսքով՝ այդ հայտարարությունից հետո որոշ լրատվամիջոցներ, որոնք «սնվում են ռուս օլիգարխների կռճոններով», աղմուկ են բարձրացրել ու հայտարարել, թե Ռուբինյանը «վախեցնում է»:
«Ձե՞ռք եք առնում, սիրելի՛ ծախված լրագրողներ, գիտեք՝ 2017 թի՞վն է, Սերժ Սարգսյանի ժամանակնե՞րը, այսինքն՝ չպիտի՞ վախենան ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները: Այո՛, ես վախեցնում եմ, բոլոր ընտրակաշառք տվողները և վերցնողները պիտի իմանան, որ ձերբակալվելու են: Վախեցե՛ք»,- ասել է Ռուբինյանը:
