ՀՀ և Լեհաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարություններով

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Ավելի վաղ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի էր ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, ինչին հաջորդել էին Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցն ու երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

You may also like...