Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին. Փաշինյան (տեսանյութ)

Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։

Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին։

Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի»,- նշել է նա։

«Հազար ասեցինք՝ սա Նիժնի Տապռի գեղը չի։ Չեք հասկանում՝ կհասկացնենք»,- տեսանյութին կից գրել է նա։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե վարչապետը 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ է ներկրել Չինաստանից ու ամեն օր ուտում է։

You may also like...