ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

Առաքելության ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն և Ռոման Ամբուցևը և ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը մայիսի 13-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Պատվիրակներին ողջունել  է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ներկայացրել օրենսդրական կարգավորումները։

Անդրադարձ է կատարվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին և պարտականություններին։

You may also like...