Պետք է թույլ չթալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները (տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր որոշ ուժերի կողմից զոհված հերոսների թվի ուռճացմանն ու շահարկմանը՝ այն անվանելով սրիկայություն։
«Պետք է թույլ չթալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ այս թեմային անդրադառնան։
Այս սրիկաները նախընտրական շրջանում փորձում են ահագնացող ձևով ավելացնել մեր զոհված հերոսների թիվը, ասում են 5000-ից ավել, 6000, 7000, մինչև 10 հազար։
Այդ թիվը չի համապատասխանում իրականությանը։
44-օրյա պատերազմի զոհերի թիվը քրեական գործերով անուն առ անուն ապացուցված է 3833 է, որից 78-ը քաղաքացիական անձինք են, 3755 զինվորական։
Այս թվի մեջ չկա անհետ կորածների թիվը, այն մոտավորապես 160-ի է հասնում, մենք նրանց չենք կարող ներառել այս թվի մեջ»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև հրապարակել է համապատասխան հղումը, որով անցնելու դեպքում ցանկացած մարդ կարող է ծանոթանլ հերոսներից յուրաքանչյուրի կենսագրությանը։
