Երկրաշարժ Չինաստանի հարավում. կան զոհեր և տուժածներ

Չինացի սեյսմոլոգները Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանում գրանցել են 5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ ըստ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի։ Կան զոհեր, տուժածներ և  անհետ կորածներ:

Սեյսմիկ ակտիվության էպիկենտրոնը գտնվել է Լյուչժոու քաղաքի Լյունան շրջանում։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ այս երկրաշարժը վերջին հինգ տարիների ընթացքում այդ տարածքում տեղի ունեցածներից ամենաուժեղն է:

Լյուչժոուն ունի ավելի քան 4 միլիոն բնակչություն։

You may also like...