ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կդառնա շուկայական. Պեսկով

«Ռուսաստանը հուսալի էներգակիրների մատակարար է, հատկապես իր գործընկերների համար։ Սակայն Երևանին տրվող գազի արտոնյալ գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ ռուսական գազի և ռուսական էներգիայի համար կա շատ ավելի գրավիչ արժեք, քան հիմա տրվող արտոնյալ գինն է։ Սա իսկապես ճիշտ է. Ռուսաստանը մնում է հուսալի և պատասխանատու էներգամատակարար բոլոր երկրների, հատկապես իր մերձավոր դաշնակիցների և գործընկերների համար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ «նման ռեժիմ անհնար է այլ ինտեգրացիոն խմբերի մասնակիցների համար»․ սա ներառում է «իհարկե Եվրոպական Միությունը»։

«Այնտեղ գնագոյացումը բոլորովին այլ է․ այն շուկայական է։ Մեր ընկերները Երևանում լավ գիտակցում են դա»,- եզրափակել է նա։

Պեսկովը հետագա տնտեսական ինտեգրման ուղու ընտրությունը բաց հարց է անվանել, բայց հիշեցրել, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, բայց միաժամանակ զարգացնում է հարաբերությունները իր արտաքին քաղաքականության այլ ոլորտներում, մասնավորապես Եվրոպայի հետ։

«Եվ ինչպես այն ժամանակ բացատրեց Փաշինյանը, որոշակի պահի անհրաժեշտ կլինի վերջնական որոշում կայացնել, և դա կարվի հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ հայ ժողովուրդը կխոսի»,- եզրափակել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։

You may also like...