Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։ Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում»,- ասվում է գրառման մեջ։
