Քվեարկեցի, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով. Լևոն Զուրաբյան
Ես կարծում եմ՝ մենք կարողացանք հասցնել մեր ժողովրդին, որ խոսքը գնում է ճակատագրական ընտրության մասին և ես նոր քվեարկեցի նրա համար, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով:
Այս մասին լրագողների հետ զրույցում ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Ես քվեարկեցի այն Հայաստանի համար, որը կդառնա տեխնոլոգիական դրախտ, ինչը թույլ կտա Հայաստանին տեղավորվել տնտեսապես զարգացած երկրների բարձունքում և արմատախիլ կանի աղքատությունը։
Ես քվեարկեցի այն Հայաստանի համար, որում արմատախիլ է արված թմրամոլության և խաղամոլության խրախուսման պետական այսօրվա համակարգը:
Ես քվեարկել եմ մի Հայաստանի համար, որտեղ վերջապես կհարգվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կաշխատի Սահմանադրությունը, կաշխատեն օրենքները, հոգևորականներին և քաղաքական ընդդիմախոսներին չեն հետապնդի, չեն նետի բանտերը»,-նշել է նա:
Զուրաբյանը հավելել է, որ քվեարկել է մի երկրի համար, որտեղ մեկտեղվում են ինքնությունն ու պատմամշակութային արժեքները:
