ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ օտարերկրյա փորձագետների հետ (տեսանյութ)

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը և «Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոնը» (CIDOB) կազմակերպել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների և փորձագետների այց Հայաստան:

Այդ այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին հանդիպել է ծրագրի մասնակիցների հետ:

Հարցուպատասխանի ձևաչափով տեղի ունեցած քննարկումների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է խորհրդարանական դիվանագիտությանը, ՀՀ ներքին քաղաքականությանը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող մի շարք հարցերի:

You may also like...