Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համարվել է կայացած
Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համարվում է կայացած, քանի որ օրվա առաջին կեսին քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է բնակչության 43 տոկոսը:
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, արդեն իսկ քվեարկել է 62 հազար 852 քաղաքացի:
Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած Բադրա Գունբան (երկրի փոխնախագահը) և էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Աբխազական ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Ադգուր Արձինբան։
Աբխազիայում ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների առնվազն 25 տոկոսը։
